Կառավարություն

Նախարարություններ

Նարինե Էդուարդի Աղաբալյան

Նարինե
Էդուարդի
Աղաբալյան

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար


Կրթության, գիտության և սպորտի նախարարություն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության և սպորտի բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3.Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4.Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5.Նախարարության անվանումն է`
հայերեն` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն,
ռուսերեն` Ìèíèñòåðñòâî оáðàçîâàíèÿ, нàóêè è спорта Ðåñïóáëèêè Арцах,
անգլերեն` Ministry of Education, Science and Sport of the Artsakh Republic:
6.Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7.Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
8. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) բնակչության հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումն, ազգային և համամարդկային արժեքների պահպանումն ու զարգացումը, կրթության, գիտության, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման միասնական պետական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
2) կրթության բնագավառի հենքը հանդիսացող ազգային դպրոցի գլխավոր նպատակի` մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.
3) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
4) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների մասնագետների պատրաստումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.
5) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործում.
6) բնակչության մտավոր և ֆիզիկական դաստիարակության, ինչպես նաև մասնագիտական զարգացման համար բարենպաստ ու հավասար պայմանների և հնարավորությունների ապահովումը, հաշմանդամների համար կրթությամբ, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու նպաստավոր պայմանների ստեղծումը.
7) պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը.
8) ֆիզկուլտուրային և մարզական հանրապետական միջոցառումների անցկացումը.
9) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների մասնագետների պատրաստմանն աջակցումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.
10) ուսումնական հաստատությունների, մարզական կառույցների ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությանը նպաստելը.
11) հանրապետությունում տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն ըստ ամենայնի աջակցելը.
12) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Արցախի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը.
13) ուսումնական, գիտական հաստատություններում և մարզական կառույցներում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը, պետական քաղաքականության սկզբունքների պահպանումը:

 

Կայք`
http://www.edu.nkr.am