Կառավարություն

Նախարարություններ

Լյովա Հենրիխի Մնացականյան

Լյովա
Հենրիխի
Մնացականյան

ԱՀ պաշտպանության նախարար

Պաշտոնն ստանձնել է
15.06.2015


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965թ. 14 սեպտեմբերի, ԼՂՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1984-1989թ. –Երևանի Կ.Մարքսի անվան պետական պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտ:
2003-2005թ.- Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա:

Աշխատանքային գործունեություն
1991-1994թթ.- Ստեփանակերտի Առաջին վաշտի , ԿՊՇ-ի և այլ զորամասերի կազմում ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտական գործողությունների մասնակից:
1990-1992թթ. - լեգենդար Առաջին վաշտի ազատամարտիկ:
1992-2005թթ. -Զինված ուժերում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ:
1992-1993թթ.- Պաշտպանության բանակի ԿՊՇ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, զորամասի հրետանային դիվիզիոնի, ապա` հրետանու պետի (1993), հրետանային բրիգադի հրամանատար:
1994-1998 թթ.- լեռնահրաձգային դիվիզիայի ու այլ զորամասերի հրամանատարի պաշտոններ:
2005-2007թթ.-Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
2007-2012թթ.- ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
2012-2015թթ. - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
2015թ. հունիսի 15-ի ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից և ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար:
2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար:

Այլ տվյալներ
1983-1985թթ. -ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, Բելոռուսիայի ռազմական օկրուգում:
1996թ. սեպտեմբերի 20-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
2001թ. հուլիսի 28-ին պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, « Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՀՀ
«Մարշալ Բաղրամյան», « Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով, անվանական զենքով:
2003թ. շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2006թ. սեպտեմբերի 18-ին պարգևատրվել է ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով:
2014թ. սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 որդի: