Կառավարություն

Նախարարություններ

Մասիս Սամվելի Մայիլյան

Մասիս
Սամվելի
Մայիլյան

ԱՀ արտաքին գործերի նախարար

Պաշտոնն ստանձնել է
25.09.2017


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ,ամսաթիվ,ծննդավայր
1967 թ.14 սեպտեմբերի ք. Ստեփանակերտ

Կրթությունը
1991 թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։
1991-1992 թթ. ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ։
1998 թ. ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։

Զինվորական ծառայությունը
1986-1988 թթ. զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում։

Աշխատանքային գործունեությունը
1992-1993 թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետ։
1993-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝
միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ,
միջազգային կազմակերպությունների վարչության պետ,
նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետ։
2001-2007 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2008 թ․ հիմնադրել և մինչև 2017 թ. ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։
2016-2017 թթ. Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:
1993-1997 թթ․ ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ, Ռուսաստանի ԱԳՆ և Պաշտպանության նախարարության միջնորդությամբ ընթացող բանակցություններին։
2004-2007 թթ․ մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի Տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։

Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ և լիազոր դեսպան

Գիտական գործունեությունը
Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց․ հայացք Արցախից» (Երևան, Դե-ֆակտո, 2016 թ․) գրքի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան և այլ հակամարտությունների, հայ-թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հետազոտական հոդվածների և վերլուծական զեկույցների հեղինակ է։ Որպես փորձագետ զեկույցներով հանդես է եկել միջազգային և տարածաշրջանային համաժողովներում։
2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։