Կառավարություն

Նախարարություններ

Գաբրիելյան Ֆելիքս  Միքայելի

Գաբրիելյան
Ֆելիքս
Միքայելի

ԱՀ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար

Պաշտոնն ստանձնել է
4.07.2018


Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965թ. 13 օգոստոսիք.Բաքու:

Կրթություն
1983թ.  ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը:
1990թ. ավարտել է Վանաձորի (Կիրովականի) մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը և ստացել ընդհանուր տեխնիկական առարկաների և ֆիզիկայի ուսուցչի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:  Եղել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ:
1992թ. փետրվար  նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հատուկ վաշտի հրամանատար:
1992թ. սեպտեմբեր  նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի մարտական պատրաստության բաժնի ավագ սպա:
1999թ. հունիս – 1999թ. սեպտեմբեր  - ԼՂՀ ՊԲ սպորտային ակումբի պետ:
1999 - 2011թթ. - ԼՂՀ զինվորական կոմիսար
2011 - 2013թթ. - ԼՂՀ նախագահի խորհրդական
2013-2018թթ. ԼՂՀ ԴԱՀԿԾ գլխավոր հարկադիր կատարող
2018թվականի հուլիսի 5-ի Արցախի Հանրապետության Նախաագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար

Այլ տվյալներ
1984-1986թթ.  ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում:
Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Եղել է «Ուսանողական միության» հիմնադիր անդամներից: Կազմավորել է կամավորական ջոկատներ:
Ունի գնդապետի զինվորական կոչում:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով,
«Մխիթար Գոշ» մեդալով,
«Երախտագիտություն» մեդալով, 
ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների մի շարք գերատեսչական մեդալներով: 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր: