Կառավարություն

Նախարարություններ

Արարատ Աշոտի Դանիելյան

Արարատ
Աշոտի
Դանիելյան

ԱՀ արդարադատության նախարար

Պաշտոնն ստանձնել է
22.09.2012


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958թ., 16 հունվարի, ք.Ստեփանակերտ

Կրթություն
1977-1981թթ. Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։
1990թ. ընդունվել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտ, այնուհետև տեղափոխվել Երևանի պետական համալսարան , և այն ավարտել 1999թ.՝ որպես իրավագետ։
Աշխատանքային գործունեություն
1983-1988թթ. աշխատել է կոմերիտական կազմակերպություններում։
1989-1990թթ. զբաղեցրել է ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի նախագահի ընդունարանի քարտուղարի պաշտոնը։
1990-1991թթ. Մարզսպառընկերություն` իրավախորհրդատու։
1991-1992թթ. ԼՂԻՄ պլանային տնտեսական գլխավոր վարչություն` վարչության պետի օգնական։
1992-1994թթ. աշխատել է ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահի օգնականի պաշտոններում։
1994-2004թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
1994-1997թթ. համատեղել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
1994-1997թթ. գլխավորել է ԼՂՀ Նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովը։
2004-2007թթ. ԼՂՀ փոխվարչապետ։
2007-2010թթ. ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ։
2010-2011թթ. ԼՂՀ Նախագահի խորհրդական։
2011թ ապրիլից ԼՂՀ Նախագահի խորհրդական, ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ։
2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար:

Այլ տվյալներ
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։