Կառավարություն

Նախարարություններ

Նարինե Էդուարդի Աղաբալյան

Նարինե
Էդուարդի
Աղաբալյան

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար

Պաշտոնն ստանձնել է
25.09.2017


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967թ. 27 դեկտեմբերի, ԼՂՀ. ք.Ստեփանակերտ:

Կրթություն
1986-1990թթ. -Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն
1988-1995թթ.- հաղորդավար Արցախի պետական հեռուստատեսությունում:
1995-2009թթ.-Արցախի հանրային հեռուստատեսությունում կատարել է խմբագրական աշխատանք:
2004-2009թթ. - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակիցն էր Արցախում:
2005թ- հիմնադրել է մուլտիմեդիա արտադրանք թողարկող «Ծիր Կաթին» մասնավոր ստուդիան: Վերջինիս տնօրենն է եղել մինչեւ 2009-ի հունիսի 15-ը:
2007-2008թթ. -հրատարակել է «Արցախինֆո» շաբաթաթերթը:
2009թ. հունիսի 15-ին  ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար:

2012թ. սեպտեմբերի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար:

2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար:

Այլ տվյալներ
2001թ.- ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն լրագրող»:
2008թ.- ԼՂՀ Նախագահի թիվ 72 հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
2009թ.-ից ԼՂՀ Նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի անդամ:
2013թ.-ից ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի անդամ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ունի մեկ զավակ:
Ամուսինը` Էդմոն Բարսեղյանը, զոհվել է Արցախյան պատերազմում: