Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետը ստորագրել է մի շարք որոշումներ

04.07.2015

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» 2015 թվականի հունիսի 30-ի ՀՕ-88 օրենքը՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք որոշումներ: Դրանց համաձայն`
Արմեն Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից,
Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից,
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Իգոր Բաղրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Սամվել Թավադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ապրեսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Դոլուխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով` Արայիկ Հարությունյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին