Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Նյութական աջակցության մուտքի և ելքի հաշվետվություն դեկտեմբերի 28-ի դրությամբ

12.12.2016

Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Հուլիսի  25-ի  տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին:
Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:
Կից փաստաթղթերով ներկայացնում ենք մինչև հուլիսի 25-ը  ստացված նյութական աջակցության մուտքի և ելքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները: 

Մի շարք կազմակերպություններ և անհատներ Արցախին են նվիրաբերել նաև ավտոմեքենաներ, որոնք փոխանցվել են հիմնականում Պաշտպանության բանակին: Դեկտեմբերի 28-ի տվյալներով ավտոմեքենաների նվիրատվության հաշվետվությունը կցվում է ստորև՝ նվիրատուների ցանկը և բաշխման ցանկը:

← Վերադառնալ ցուցակին