Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Խորհրդակցություն Հանրապետական բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի հետ

07.02.2018

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ:
Քննարկվել է կենտրոնի աշխատանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահն ընդգծել է, որ հանրապետական բժշկական կենտրոնը հանդիսանում է մեր երկրի առաջատար բժշկական հաստատությունը, ինչը պարտավորեցնում է անձնակազմին՝ մշտապես կատարելագործել մասնագիտական ունակությունները եւ բժշկական օգնության ու սպասարկման որակը՝ հավելելով, որ պետությունը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել կենտրոնին:
Նույն օրը Նախագահն այցելել է նաեւ հանրապետական բժշկական կենտրոնի հարակից տարածքում կառուցվող նոր ծննդատան շինհարթակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

 

← Վերադառնալ ցուցակին