Կառավարություն

Այլ մարմիններ

Կարեն Գրիգորի Սարգսյան

Կարեն
Գրիգորի
Սարգսյան

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Պաշտոնն ստանձնել է
25.09.2017


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ.18 դեկտեմբերի, ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1998 թ.-ին ընդունվել և 2003 թ.-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության բաժինը` ստացել իրավաբանի մագիստրոսի կոչում:
2007-2011 թթ. սովորել և ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան և ստացել ասպիրանտի կոչում:

Ծառայությունը
2000-2002 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով:
Աշխատանքային գործունեություն
2004-2014թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ,ունի հարկային ծառայության մայորի հատուկ կոչում
2008 թ.-ին նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդական:
2014 թ.-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնում:
2017 թ. սեպտեմբերի 26-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում:

Այլ տվյալներ
2012 թ.-ին Միջազգային ոստիկանության կորպորացիայի կողմից պարգևատրվել է «Պատիվ» շքանշանով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 4 երեխա: